ԱԻՆ հրշեջ-փրկարարը դարձել է Դյուցազնագրքի համաշխարհային կրկնակի ռեկորդակիր

ԱԻՆ հրշեջ-փրկարարը դարձել է Դյուցազնագրքի համաշխարհային կրկնակի ռեկորդակիր

Bavnews.am-ի հետ զրույցում ուժային եռամարտի աշխարհի և եվրոպայի չեմպիոն Զորիկ Պողոսյանը մեզ տեղեկացրեց, որ սահմանել է Դյուցազնագրքի և համաշխարհային կրկնակի ռեկորդ։

Ծնունդով վանաձորցի Զորիկը՝ ով աշխատում է Վանաձորի ԱԻՆ-ում, որպես հրշեջ-փրկարար, իր ուսերի վրա 210 կգ նստած դիրքով պահել է 5 վայրկյան, որից հետո բարձրացել և 5 անգամ կքանստել։

«2021թ․-ի մայիսի 8-ին Վանաձորի Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ սահմանեցի Դյուցազնագրքի և համաշխարհային կրկնակի ռեկորդ, 205 կգ ուսերիս վրա նստած դիրքով պահելով 15 վայրկյան, որից հետո բարձրացա և 3 անգամ կքանստեցի և բարձրացա՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։

Դրանից մի քանի րոպե հետո հանձնաժողովի որոշմամբ գերազանցեցի արդեն իմ ռեկորդը՝ 210 կգ ուսերիս վրա նստած դիրքով պահելով 5 վայրկյան, որից հետո բարձրացա և 5 անգամ կքանստեցի և բարձրացա՝ արդեն սահմանելով մեկ օրում երկու համաշխարհային ռեկորդներ», — ասաց մեր դյուցազունը և հավելեց, որ այս հաղթանակը նվիրում է Արցախյան պատերազմում զոհված հերոսների վառ հիշատակին: