ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Արաբկիրում տեղի ունեցած պայթյունի մասին

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Արաբկիրում տեղի ունեցած պայթյունի մասին

Քիչ առաջ գրել էինք, որ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 5.00-ին, ԱԻՆ 911 ծառայությունից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնել է, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից պայթյունի ձայն է լսվել:

Նշված վայր մեկնած օպերատիվ խմբին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ ժամը 4.20-ի սահմաններում լսել են պայթյունի նմանվող ձայն, ինչից հետո նկատել են, որ վնասվել է Ն. Զարյան փողոցի իր խանութ-յուղման կետի դռան ապակին:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հոր խանութում: Արդյոք պայթյունը կազմակերպված է եղել, թե դժբախտ պատարաի հետևանք է, իրավապահները դեռ չեն մանարմասնում:

ArmLur.am-ը խոսեց Զարեհ Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տարածքը իրենն չի, պայթյունը եղել է հարակից տարածքում:

Նշենք, որ shamshyan.com-ը նույնպես գրել էր, որ պայթյւոնը եղել է պատգամավոր հորը պատկանող խանութում: