ԱԺ-ն հավանություն տվեց առաջնագծի զինվորականներից գանձումները սահմանափակող նախագծին

ԱԺ-ն հավանություն տվեց առաջնագծի զինվորականներից գանձումները սահմանափակող նախագծին։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ՝ վերին ընթերցմամբ հաստատեց օրինագիծը, որի համաձայն ԴԱՀԿ-ն չի կարող մարտական հերթապահություն իրականացնող զինվորականից պարտքի դիմաց գանձել աշխատավարձի ավելի քան 30 տոկոսը։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  Օրենքի փոփոխությունը ենթադրում է, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներից չեն կարող գանձել աշխատավարձի կամ պարգևների 30%–ից ավելին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

Դրա համար բավարար է ներկայացնել տեղեկանք զորամասից, որը պարտավոր են ներկայացնել երեք ամիսը մեկ։ Օրենքը հետադարձ ուժ չի ունենա ու կվերաբերի միայն այն դեպքերին, որոնք  կգրանցվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։

ԱԺ-ն հավանություն տվեց նախագծին․ որոշումն ընդունվեց միաձայն` 108 կողմ ձայնով։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գևորգյանն իր հերթին մտահոգություն է հայտնել, որ բանկերը կարող են բարդացնել մարտական հերթապահություն իրականացնող զինվորականներին վարկերի տրամադրումը։ Նա առաջարկել է մտածել` ինչպես է կարելի խուսափել դրանից։