ԱԺ-ն զրկեց Գագիկ Ծառուկյանին մանդատից, նրա նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի (Տեսանյութ)

ԱԺ-ն զրկեց Գագիկ Ծառուկյանին մանդատից, նրա նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի

Ազգային ժողովի նախասրահում ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու և  նրա նկատմամբ քրեական հետապնդման թույլտվություն տալու՝ գլխավոր դատախազի միջնորդության հարցով պատգամավորների փակ գաղտնի քվեարկությունը:

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետամպնդում իրականացնելուն կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ ոչ ոք չի եղել:

Նշենք, որ նախագահ «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները հայտարարել էին, որ իրենք չեն մասնակցում այդ քվեարկությանը: