Ադրբեջանցի մայրերը բողոքում են, հարցնում են, ո՞ւր են մեր որդիները. ադրբեջանագետը՝ ծանր վիրավորված զինվորների ներքին օրգանները վաճառելու մասին

Ադրբեջանցի մայրերը բողոքում են, հարցնում են, ո՞ւր են մեր որդիները. ադրբեջանագետը՝ ծանր վիրավորված զինվորների ներքին օրգանները վաճառելու մասին

168.am-ը գրում է․ 2021 թվականի հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահը երբ ամփոփել է անցնող տարին, ասել է, որ իրենց վերահսկողության ներքո գտնվող հայկական տարածքներում կբնակվեն մահացած զինվորների ընտանիքները:

Նա ասել է, որ Բաքվի, Գանձակի, Սումգայիթի բնակիչները կլինեն նրանց թվում: Ստացվում է՝ Ալիևը նրանց ստիպում է, որպեսզի գնան ու բնակվեն. այս մասին հայտնում են ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներն ու հավելում, որ միջազգային փորձագետները հայտնել են, որ այդ տարածքներն ականազերծելու համար առնվազն 5-10 տարի է պետք:

«Անգամ բռնաճնշումների գործադրմամբ, այսպես կոչված, փախստականները չեն գալիս այդ տարածքներ: Մարդիկ կտրականապես հրաժարվում են, ու փախստականների և իշխանության միջև կտրուկ հակասություն գոյություն ունի, իսկ Բաքվի բռնապետի իշխանությունը ճնշման միջոցներ է գործադրում, որ փորձի զոռով այդ մարդկանց տանել, ինչը չի հաջողվում:

Ժամանակին Շահումյանի շրջանում բնակեցնելու համար իրենք օգտագործել են Թուրքիայի ներուժը և ներդնելով հսկայական գումարներ՝ քրդերի վերաբնակեցրին, ովքեր եկել էին Թուրքիայից:

Հիմա ևս բավականաչափ մեծ գումար է ալիևյան ռեժիմը հատկացրել, որպեսզի այդ տարածքները վերաբնակեցվեն: Սակայն ցույցեր են լինում, ժողովուրդն ասում է, որ չի ցանկանում վեադառնալ այդ տարածքներ, ուստի որոշել են այդտեղ բնակեցնել թուրքամանների, սիրիացի վարձկանների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանագետը ցավով նշեց՝ մեր «պարտության նախամայրն» այն էր, որ Արցախի բնակչությունը տարհանվեց, և զինվորները չեն թաքցնում՝ խոստովանում են, որ մի բան է, երբ կռվում ես ու գիտես, որ թիկունքից քեզ կարող է ջուր հասցնեն բերել, մեկ այլ բան է, երբ իմանում ես՝ թիկունքում ամայի դաշտ է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում