Ադրբեջանի վարձած 320 վարձկաններ հրաժարվել են պատերազմել հայերի դեմ

Ադրբեջանի վարձած 320 վարձկաններ հրաժարվել են պատերազմել հայերի դեմ

Սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները հետևել են Թուրքիային աջակցող, Լեռնային Ղարաբաղում պատերազմում՝ Սիրիայից 25 վարձկանների դիերի տեղափոխմանը, փոխանցում է Syriahr-ը։

Սիրիական դիտորդական կենտրոնի ակտիվիստները վերջին մի քանի ժամում փաստագրել են Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում Սիրիայից 29 վարձկանների մահը, որոնցից 15-ի դիերն արդեն Սիրիա են բերվել։

Համապատասխանաբար Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումների շարքերում ոչնչացվածների թիվն այն պահից ի վեր, երբ թուրքական կառավարությունը նրանց սեպտեմբերի վերջին առաջնագիծ էր ուղարկել, աճել է նվազագույնը մինչեւ 217, այդ թվում են 163 վարձկաններ, որոնց դիերը բերվել են Սիրիա, իսկ մնացածների դիերը մնացել են Ադրբեջանում։

սիրիացի վարձկաններ

SOHR-ի աղբյուրները այսօր առավոտյան հայտնել են վերջին մի քանի ժամերին և օրերին Ադրբեջան 300 վարձկանների ժամանման մասին։

Հարկ է նշել, որ Ադրբեջան ուղարկված վարձկաններից ոմանք անգամ չգիտեին, որ ադրբեջանական ուժերը պատկանում են շիական համայնքին, եւ Սիրիա են վերադարձել անմիջապես այն բանից հետո, երբ իմացել են, չխոսելով արդեն այն ծանր պայմանների մասին, որում վարձկանները եղել են։

Երբ Ադրբեջան է ժամանել վարձկանների նոր խմբաքանակ, Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություններին ներգրավված Սիրիայից վարձկանների ընդհանուր թիվը հասել է նվազագույնը մինչեւ 2350-ի, որոնցից 320 վարձկաններ վերադարձել է Սիրիա այն բանից հետո, երբ հանձնվել է եւ հրաժարվել վճարից։