Ադրբեջանի նախապես պլանավորած առաջխաղացումը հայկական ԶՈւ-ն կանխել է, խառնել նրանց դիվանագիտական կորպուսի հաշվարկները

Ադրբեջանի նախապես պլանավորած առաջխաղացումը հայկական ԶՈւ-ն կանխել է, խառնել նրանց դիվանագիտական կորպուսի հաշվարկները

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել  է Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

արցախ պատերազմ

«Արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ հումանիտար դադարի շուրջ բանակցությունները ձգձգելու պատճառը ժամանակ շահելն էր, ինչը հնարավորություն էր տալու ռազմաճակատի տարբեր ուղղություններում անհրաժեշտ դիրքավորում ապահովել։

Սակայն Ադրբեջանի նախապես պլանավորած առաջխաղացումը հայկական զինուժը կանխել է, ինչը խառնել է Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի նախնական հաշվարկները»։