Ադրբեջանը մեկնաբանել է Իրանից Հայաստան մեկնող բեռնատարների ստուգումը

Ադրբեջանը մեկնաբանել է Իրանից Հայաստան մեկնող բեռնատարների ստուգումը

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն հայտարարել է, որ ապահովում է օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցներից հարկերի և տուրքերի գանձման վերաբերյալ Ադրբեջանի օրենսդրության իրականացումը երկիր մուտք գործելիս և ելնելիս:

Կոմիտեն նշել է, որ «ներկայում Ադրբեջանի մաքսային մարմիններն ապահովում են օրենսդրության դրույթների իրականացումը ողջ երկրում»:

Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։