Ադրբեջանը հայտնում է հայ զինծառայողի ձերբակալման մասին

Ադրբեջանը հայտնում է հայ զինծառայողի ձերբակալման մասին

Ադրբեջանական կողմը հայտնել է նաև ձերբակալված հայ զինծառայողի անուն ազգանունը։

Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան, Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայողի է ձերբակալել։

Հայկական կողմն այս տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հերքել կամ հաստատել: Ադրբեջանը նաև հայտնել է, որ ձերբակալվածը ՀՀ ԶՈՒ զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովն է:

սահման

Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը, որում ասվում է, թե իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձ է եղել։