Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։

Դիմումը ՄԻԵԴ ներկայացրել են հայ երկու քաղաքացիներ՝ Հայկ Մակուչյանը և Սամվել Մինասյանը, որն այժմ մահացած է, ու նրա փոխարեն՝ հանդես են գալիս Մինասյանի այրին և նրանց երկու երեխաները։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրած վճռով արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև՝ 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։

Վճռում նշված է նաև, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի՝ էթնիկ ատելության հողի վրա իրականացրած հանցանքի համար ազատազրկման ապահովումը,  երկիր վերադառնալուց հետո ներել են  ու ապահովել նրա առաջխաղացումը։ Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ ենթադրյալ պնդումները։

Վճռում մասնավորապես նշված է՝

«Փաստերը անխուսափելիորեն հանգեցնում են այն եզրակացության, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև՝ Հունգարիայի կողմից եղել է ՄԻԵԿ 2-րդ հոդվածի խախտում՝ ընթացակարգային ասպեկտում:

Հաշվի առնելով սույն գործով հարուցված իրավական հարցերի ծայրահեղ կարևոր բնույթը, «ծայրահեղ դաժան ատելության հանցագործությանը» ներում շնորհելը և դրանում ներառված մարդկանց, մասնավորապես՝ Հունգարիայի վարչապետին և պաշտպանության նախարարին, և Անդրբեջանի նախագահին, պաշտպանության նախարարին և արդարադատության նախարարին, և հաշվի առնելով, որ գործը «բարձրացնում է Կոնվենցիայի պահպանման վրա ազդող ընդհանուր բնույթի հարցեր», ես միայն կարող եմ ակնկալել, որ այս ողբերգական դեպքը կներկայացվի Մեծ պալատ քննարկումներին: Հույս ունեմ՝ մի օր հայցվորները կարժանանան լիարժեք արդարության»: