Ադրբեջանական ստորաբաժանումները գնդակոծել են հայկական դիրքերը. ՀՀ ԶՈՒ-ն դիմել է պատասխան գործողությունների. ՊՆ
Ադրբեջանական ստորաբաժանումները գնդակոծել են հայկական դիրքերը. ՀՀ ԶՈՒ-ն դիմել է պատասխան գործողությունների. ՊՆ
Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածաց հաղորդագրությունից։
Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
![sahman](https://bavnews.am/wp-content/uploads/2021/11/sahman-poxhradzgutyun.jpg)
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։