Ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Երասխի դիրքերի ուղղությամբ․ Դավիթ Թորոսյան

Ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Երասխի դիրքերի ուղղությամբ․ Դավիթ Թորոսյան

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երասխի բնակիչներից հայտնեցին, որ քիչ առաջ ադրբեջանական կողմից կրկին խախտել են հրադադարի ռեժիմը` արձակելով կրակոցներ Երասխի դիրքերի ուղղությամբ»։

Նշենք, որ երեկ հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։