Ադրբեջանական զորքը դեռ Սյունիքում է

Ադրբեջանական զորքը դեռ Սյունիքում է

Ադրբեջանական կողմը դեռևս մնում է Սյունիքի մարզի տարածքում, բանակցությունների ընթացքում Երևանը պահանջել է դուրս բերել զորքերը, փոխանցում է ТАСС-ը՝ հղում կատարելով ՀՀ ՊՆ-ին:

«Երեկվա բանակցությունների ընթացքում մեր կողմը կոշտ պահանջ է ներկայացրել. նշել ենք, որ չենք պատրաստվում ոչ մի մետր զիջել մեր տարածքից։ Հակառակորդի զինուժն առայժմ գտնվում է Սյունիքում, մեր տեղեկություններով, սպասում են ղեկավարության հրամաններին»,- հայտնել են գերատեսչությունից:

Նշենք, որ ՀԱՊԿ-ն հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակի զարգացմանը և իրավիճակի զարգացումից ելնելով` անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն։