Ադրբեջանական զինուժը Սյունիքում հայտնվել է շրջափակման մեջ․ «Հրապարակ»

Ադրբեջանական զինուժը Սյունիքում հայտնվել է շրջափակման մեջ

Hraparak.am-ի տեղեկություններով, Սյունիքի միջպետական ճանապարհը փակած ադրբեջանական զինուժը՝ մոտ 75 անձից կազմված, հայտնվել է ռուսական սահմանապահ զորքերի կողմից շրջափակման մեջ։

Ռուս սահմանապահները վրդովված են ադրբեջանցիների լկտիությունից, որոնք իմանալով, որ այս հատվածում սահմանն ու ճանապարհը գտնվում են ռուսական զինուժի հսկողության տակ, համարձակվել են ճանապարհը փակել եւ հայկական գյուղերը բլոկադայի ենթարկել։

Այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական սահմանապահների եւ ադրբեջանական զինծառայողների միջեւ, որպեսզի վերջիններս դուրս բերվեն շրջափակումից եւ հեռանան ելման դիրքեր։ Սյունիքում է գտնվում նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը։