Աբովյանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մենեջերը կասկածվում է վերելակի մոտ երիտասարդ աղջկա նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեջ

Աբովյանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մենեջերը կասկածվում է վերելակի մոտ երիտասարդ աղջկա նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեջ

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 21-ին ոստիկանության Աբովյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի շենքերից մեկում փորձել են մի աղջկա բռնաբարել:

վերելակը ընկել է

Գ. Շամշյանի տեղեկություններով, Աբովյանի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, նշված շենքի 6-րդ հարկում՝ վերելակից դուրս գալու պահին անհայտ անձը հարձակվել է շենքում բնակվող երիտասարդ աղջկա վրա, ձեռքով սեղմելով նրան, իր ոտքի միջնամասի հատվածից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանները հայտնաբերել են այդ արարքը կատարած կասկածյալին, ով իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանություն:

Նա Աբովյան քաղաքի բնակիչ, 29-ամյա Տ.Մ.-ն է, ով Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում աշխատում է որպես մենեջեր: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: