ԱԱԾ-ն իրականացրել է «Այս անգամ չես պլստա, Շերխան» օպերացիան․ հայտնաբերվել է «Մաուգլին» (ֆոտո)

ԱԱԾ-ն իրականացրել է «Այս անգամ չես պլստա, Շերխան» օպերացիան․ հայտնաբերվել է «Մաուգլին»:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են «Մաուգլի» մականվամբ 31-ամյա Արայիկ Սարգսյանին, որը այս տարվա նոյեմբերի 18-ին հիվանդանոցից դիմել էր փախուստի։

Մաուգլիին հայտնաբերելու և վնասազերծելու օպերացիան կրել է «Այս անգամ չես պլստա, Շերխան» օպերացիան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հիվանդանոցից փախել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ՝ 31-ամյա Արայիկ Սամվելի Սարգսյանը, ով նախկինում դատապարտված էր եղել 7 անգամ, իսկ վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման՝ 6 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նրան հայտնաբերելու ուղղությամբ ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական խմբեր ինչպես քրեակատարողական ծառայությունում, այնպես էլ ոստիկանության էրեբունու բաժնում:

ԱԱԾ-ն իրականացրել է
ԱԱԾ-ն իրականացրել է

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում