«Հայկական ավիաուղիներ»․ նոր ավիափոխադրող, մատչելի ավիատոմսեր. կայացել է ավիաընկերության առաջին չվերթը
«Հայկական ավիաուղիներ»․ նոր ավիափոխադրող, մատչելի ավիատոմսեր. կայացել է ավիաընկերության առաջին չվերթը
Հայկական շուկա է մուտք գործել նոր ավիափոխադրող՝ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը:
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Թռիչքները նախատեսված են հարմարավետ Airbus A321 ինքնաթիռներով։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Շերեմետևո» միջազգային օդանավակայան:
Առաջին չվերթն իրականացվել է Երևան-Մոսկվա ուղղությամբ:
«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը նախատեսում է չվերթներ իրականացնել Բեյրութ, Թել Ավիվ, Մալդիվներ և Կանադա։