Իմ տանն էլ կա Ռիտա Սարգսյանին նվիրված անկյուն, այնտեղ էլ խունկ եմ վառում. Ավետ Բարսեղյան (Տեսանյութ)
Իմ տանն էլ կա Ռիտա Սարգսյանին նվիրված անկյուն, այնտեղ էլ խունկ եմ վառում. Ավետ Բարսեղյան (Տեսանյութ)
«Գերեզման գնալու մեջ կա տխրություն, կա լաց, բայց ինքն ավելի ապրեցնող լացն ա, ու դեպի կյանք քեզ բրդող հոսանքն ա ավելի շատ: Դեպքի ժամանակ անընդհատ պատերազմում ես քո հետ, Աստծո հետ, ճակատագրի հետ:
Հայրիկիս մահից հետո ունեցա բարկություն, որը պարբերաբար հետ վերադարձող բարկություն է: Մեզ նաև վատ առումով օգնումա 19 տարեկան երեխեքի էսքան կորուստը, որ դու արդեն 58-ի կամ 45-ի մահը սկսում ես այլ ձև տանել:
Եթե էդ 19 տարեկանների մամաներն ուժ են գտնում ապրելու ու նոր կյանք տալու, ուրեմն դու հանգիստ տեղդ նստիր:
Մենք եկանք տիկին Ռիտայի այգի, սա հանգստյան այգի է: Իր նման գեղեցիկ այգի: Իր գոյությունն այնքան շատ կա իմ մտքում, իմ տան մեջ:
Ես տարվա մեջ մի քանի անգամ եմ գալիս այստեղ: Ես իմ տանն ել ունեմ մի անկյուն` տիկին Ռիտային նվիրված, ու եթե աղոթք եմ անում, կամ խունկ վառում, ապա այդտեղ եմ անում»:
Մանրամասները` ստորև տեսանյութում