Ամեն օր գնում էի կազինո, հիվանդություն է. Լևոն Հարությունյան (Տեսանյութ)
Ամեն օր գնում էի կազինո, հիվանդություն է. Լևոն Հարությունյան (Տեսանյութ)
Հաղորդավար Ամալյա Հովհաննիսյանը՝ «LIFEROOM» նախագծի շրջանակներում հյուրընկալել է դերասան Լևոն Հարությունյանին։
«Առաջ կազինո գնում էի համարյա ամեն օր։ Սակայն այսօր կարող եմ ասել, որ այո, ես բուժվել եմ։ Մոսկվայում շատ հաճախ էի գնում, հիմա էլ ոչ։ Բայց դու հիմա ոչ մի երաշխիք չունես, որ մի պահ կուզենաս հայտնվել էնտեղ։
Երբ, որ մարդ մտածելու բան չունի կամ ունի, վախենում է այդ մտածմունքներից՝ խաղատներում դու դադարում ես մտածել, դու դառնում ես բոլորովին ուրիշ մարդ։
Դա հիվանդություն ա, որը ժամանակին հիվանդացել ես ու դու գիտեիր, թե ինչպես պիտի բուժվեիր, բայց չէիր ուզում էդ հիվանդությունից հրաժարվեիր։ Դա շատ զզվելի զգացողություն է»։
Տեսանյութը ստորև