Yandex տաքսու վարորդը փորձել է 32-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել
Փետրվարի 25-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ օտարերկրացի աղջկան «Յանդեքս»-ի վարորդը փորձել է բռնաբարել և աղջիկը հիմա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ գտնվող կանգառում է։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Երևանի քրեական ոստիկանության օպերատիվ խումբը, մեկնել է նշված վայր որտեղ Ինդոնեզիայի Հանրապետության 32-ամյաքաղաքացին հայտնել է, որ ժամը 17։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օրբելի փողոցից նստել է իր կողմից պատվիրված «Յանդեք» տաքսի ծառայության «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենա և ուղևորվել Երևան քաղաքի Վահագնի թաղամաս, սակայն հասնելով Երևան տաքսու վարորդը փորձել է նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել՝ մասնավորապես ձեռքերով շոյել մարմնի տարբեր մասերը, սակայն հասնելով Սեբաստիա-Շրջանային փողոցների խաչմերուկ, ինքը իջել է ավտոմեքենայից։
Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեպքի փաստով քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


