Women’s club-ի փոխարեն «Վիտամինը» նոր սիթքոմ ունի` Why Womens Womens

Women’s club-ի փոխարեն «Վիտամինը» նոր սիթքոմ ունի` Why Womens Womens

Tert.am Life-ը գրում է․ «Վիտանին ակումբը» շուտով հանդիսատեսին կներկայացնի նոր` Why Womens Womens նախագիծը, որի ստեղծման գաղափարը ծնվել է արտակարգ դրության պայմաններում: Նախագծի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանն առաջին մանրամաները վստահել է Tert.am Life-ին:

Նրա խոսքով` հիմնական նախագծի` Women’s club-ի նկարահանումները դադարեցնելուց հետո որոշեցին հարմարվել արտակարգ իրավիճակին ու նոր նախագիծ սկսել։

Why Womens Womens նախագիծը սիթքոմի ձևաչափում է. «Փորձում ենք այնպես անել, որ հուլիսից եթերում լինի: Դեռ վերջնական որոշված չէ` օնլա՞յն կցուցադրվի, թե` հեռուստատեսությամբ, բայց եթերով ցուցադրվելու դեպքում կլինի «Շանթ» հեռուստաընկերությամբ»:

Հարցին, թե ինչո՞վ է տարբերվելու իրենց սիթքոմը այդ ձևաչափով այլ նախագծերից` Վլադիմիրը պատասխանեց. «Համաձայն եմ, որ այսօր սիթքոմների պակաս չունենք, բայց մեր նախագծում կա ձևաչափ, որը Հայաստանում դեռ չի եղել:

Մյուս առումներով այլ նորույթներ չկան, բայց մեր հավատարիմ հեռուստադիտողը բաց չի թողնի իր սիրելի դերասաններին դիտելու ևս մեկ հնարավորություն»:

Վլադիմիրը պատմեց որ սիթքոմը սկսվում է նրանից, որ Պոնչի կերպարը` Մրդոն, վիրուսից վախեցած մտել է զուգարան ու դուրս չի գալիս, մեկուսացել է։ Պրոդյուսերը նշեց, որ թեման միայն կորոնավիրուսի շուրջ չի պտտվում.

«Ուղղակի աշխարհում ու երկրում տիրող իրավիճակը չենք շրջանցել: Նախագիծն ընտանեկան, կենցաղային, արդիական թեմաների հումորային մեկնաբանությունն է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում