Մամուլ

«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները

«Wizz Air» բյուջետային ավիաընկերությունը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները։ Տեղեկացնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

«Ավիաընկերության ղեկավարությունը որոշել է կենտրոնանալ Արևելյան և Կենտրոնական եվրոպական շուկայի ուղղությամբ»,– ասված է հայտարարությունում։

Որպես պատճառ ընդգծվում է Մերձավոր Արևելքում տիրող անկայուն իրավիճակը, ինչը ընկերությանը զրկում է շահույթ ստանալու հնարավորությունից։

Բացի այդ, ըստ ղեկավարության, նույնիսկ եթե տարածաշրջանում լարվածության սրում չլինի, բյուջետային ավիաընկերությանը դժվար է աշխատել Աբու Դաբիում, քանի որ ինքնաթիռների շարժիչներն ավելի արագ են մաշվում եղանակային պայմաններում, ինչը նվազեցնում է այնտեղ աշխատելու արդյունավետությունը: