Օգտակար

Viber հավելվածի մասին մի քանի գաղտնիքներ, որոնց մասին դուք դեռ չգիտեք

Viber հավելվածի մասին մի քանի գաղտնիքներ, որոնց մասին դուք դեռ չգիտեք

Այսօր ձեզ ենք ներկայացնում մի քանի հնարավորություններ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր մարդ, ով օգտագործում է այս հավելվածը։

1.Անտեսանելի

Բավական է կարգավորումներ կարգավիճակում հեռացնել «ցանցում է» բաժինը։ Ոչ ոք չի տեսնի, որ դուք օնլայն եք։

2. Հաղորդագրությունները ստուգելու կարգավիճակը

Եթե ձեր զրուցակիցը չպետք է տեսնի, որ նրա կողմից ուղարկված հաղորդագրությունը արդեն դիտվել է ձեր կողմից, ապա կարգավորման բաժնում մտեք «անվտանգությունը» և գտեք ծանուցումների մասին կետը։ Պարզապես կասեցրեք հաղորդագրությունները դիտելու ֆունկցիան։

3. Մի ծանրաբեռնեք հեռախոսի հիշողությունը

Viber հավելվածի ֆայլերը ավտոմատ կերպով մնում են հեռախոսի մեջ

Որպեսզի ավելորդ անգամ չմաքրեք ձեր սարքը այդ ամենի պատճառով, պարզապես մտեք կարգավորման բաժին և անջատեք մուլտիմեդիայի պահպանումը պատկերասրահում ֆունկցիան:

4. Հաղորդագրությունների կրկնօրինակումը փոստում

Ինչպես միշտ ամեն ինչ շատ պարզ է և այն պետք է անել կարգավորման բաժնում։ «Զանգերը և հաղորդագրությունները» հեշտությամբ կարող եք ուղարկել փոստ, եթե կա անհրաժեշտություն պահպանել հաղորդագրությունը։

Viber հավելված

5. Թաքցնել գլխավոր նկարը

Արգելեք ընդհանուր մուտքը լուսանկարներին և ոչ ոք չի կարող այն նայել։ Կարգավորումների բաժնում անջատեք այն ֆունկցիան, որ գլխվավոր լուսանկարը կարող են դիտել բոլորը՝ միացնելով «ոչ ոք» ֆունկցիան։

6. «Օգտագործում է հավելվածը»

Որպեսզի անծանոթ կոնտակտները չտեսնեն, որ դուք գրանցված եք Viber հավելվածում, հեռացրեք կարգավորումների բաժնից «օգտագործում է հավելվածը»։

7. Գաղնտաբառի տեղադրում

Ոչ, այս հարցում Viber-ը մեզ չի կարող օգնել։ Սակայն կան բազմաթիվ հավելվածներ, որոնց միջոցով դուք կարող եք գաղտնաբառ դնել Viber-ի վրա։

Կիսվել