Varks.am վարկային կազմակերպության խնդիրների մասով Մանե Թանդիլյանի հայտարարությունը
Varks.am վարկային կազմակերպության խնդիրների մասով Մանե Թանդիլյանի հայտարարությունը:
«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ VARKS.AM-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը տեղեկացնում է․
2020 թվականի հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ հաճախորդներին հնարավորություն է տրվում իրականացնել պարտավորությունների վերակառուցում։
Սույն հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է վերոնշյալ ժամկետի ընթացքում կատարել վճարում մայր գումարի առնվազն 15%-ի չափով, որից անմիջապես հետո, հաճախորդին կտրամադրվի 3-ից մինչև 6 ամսով վճարման ժամանակացույց՝ մայր գումարի մնացած մասը վճարելու համար»։