Մամուլ

Turkish Airlines-ի ինքնաթիռը ներքին չվերթ է իրականացրել Ադրբեջանում Հայաստանի օդային տարածքով՝ Սևանա լճի վրայով

Turkish Airlines-ի ինքնաթիռը ներքին չվերթ է իրականացրել Ադրբեջանում Հայաստանի օդային տարածքով՝ Սևանա լճի վրայով

Վերջին 30 տարում առաջին անգամ Turkish Airlines-ի ինքնաթիռը ներքին չվերթ է իրականացրել Ադրբեջանում Հայաստանի օդային տարածքի միջով, հաղորդում է «Վեստնիկ Կավկազա»-ն՝ հղում անելով Flight Radar ռեսուրսի տվյալներին։

Turkish Airlines ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը սեպտեմբերի 4-ին իրականացրել է  TK326 Գյանջա-Նախիջեւան չվերթը, սակայն տեղեկությունը հայտնվել է այսօր։ Ինքնաթիռը Գյանջայից թռչիչք է իրականացրել ժամը 09։57-ին եւ վայրէջք կատարել Նախիջեւանում ժամումը 10։32-ին։ Թռիչքը տեւել է 35 րոպե։

ganja

Ըստ Flight Radar-ի տվյալների՝ ինքնաթիռն անցել է Սևանա լճի և Գեղարքունիքի մարզի վրայով, գրում է պորտալը։

«Ադրբեջանի օդային տարածքի միջով արտասահմանյան ավիաընկերությունները նույնպես չվերթներ են իրականացնում Հայաստանի օդանավակայաններից միջազգային օդային երթուղիներով, որոնք հավանություն են ստացել ICAO-ի կողմից։

Հայաստանի օդանավակայաններ Ադրբեջանի տարածքով չվերթների համար սահմանափակումներ չկան։ Բացի այդ, շարունակվող կոնֆլիկտի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ֆինանսական հաշվետվության բացակայության հետ կապված ադրբեջանական ավիաուղիները չվերթներ չեն իրականացնում միջազգյաին օդային երթուղիներով, որոնք անցնում են հարեւան հանրապետության օդային տարածքով»,-հայտնում են ադրբեջանական ավիաուղիները։   

Կիսվել