Մամուլ

Toyota Camry-ն Թբիլիսյան խճուղում տապալել է «սվետաֆորը», գազախողովակը, էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Toyota Camry-ն Թբիլիսյան խճուղում տապալել է «սվետաֆորը», գազախողովակը, էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Shamhsyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նազենի Ս.-ն, Toyota Camry մակնիշի 23 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայով, Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն, ապա արտաքին լուսավորման սյանը, կոտրել այն, և գազի բաշխիչ կայանից դուրս եկող գազատար խողովակին, վնասելով դրանք և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով վարորդը, ում առաջինը օգնությանը են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրով անցնող Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դեղատան տնօրեն, մասնագիտությամբ բժիշկ Լալայանը, դուրս են բերել տուժածին ավտոմեքենայից, և օպերարտիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:

toyota camry
թարն

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 և թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ-Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, որոնց օպերատիվ աշխատանքի արդյունքում դադարեցվել է գազի արտահոսքը, և մի քանի ժամ շարունակ նրանք աշխատանքներ էին կատարում՝ վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Կիսվել