Tinder ծանոթությունների կայքը հեռանում է Ռուսաստանից
Tinder ծանոթությունների կայքը հեռանում է Ռուսաստանից
Match Group ընկերությունը, որին պատկանում են մի շարք առցանց ծանոթությունների ծառայություններ, այդ թվում՝ Tinder-ը, մինչև հունիսի 30-ը կավարտի իր գործունեությունը Ռուսաստանի տարածքում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ընկերության հաշվետվությանը։
«Մեր ապրանքանիշերը քայլեր են ձեռնարկում սահմանափակելու իրենց ծառայությունների հասանելիությունը Ռուսաստանում և կհեռանան ռուսական շուկայից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը»,- նշված է զեկույցում։
Հավելվածը մեծ մասամբ հայտնի է երկարատև հարաբերությունների համար, հատկապես կանանց մոտ։
2016 թվականի կեսի դրությամբ հավելվածը առաջին հորիզոնականներին է գտնվում AppStore-ում ավելի քան 30 երկրներում։ ԱՄՆ-ում հավելվածը բեռնել են ավելի քան 40 միլիոն անգամ։
Match Group-ը ամերիկյան ինտերնետային և տեխնոլոգիական ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում:
Այն տիրապետում և ղեկավարում է առցանց ծանոթությունների հանրաճանաչ ծառայությունների ամենամեծ պորտֆելը, ներառյալ Tinder, Match.com, Meetic, Ok Cupid, Hinge, Plenty Of Fish, Our Time և այլն: