ՄամուլՏեսանյութ

TikTok-ը Հայաստանում կարո՞ղ է արգելափակվել

TikTok-ը Հայաստանում կարո՞ղ է արգելափակվել

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ապրիլի 30-ին Ազգային ժողովի նիստում ՀՌՀ-ի 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ առաջարկեց սահմանափակել TikTok-ը Հայաստանում։

Որպես օրինակ նա բերեց ԵՄ-ն և ԱՄՆ-ը, որտեղ նույնպես քննարկվում են TikTok-ը արգելափակելու որոշման մասին։

«Նույնիսկ ամենաժողովրդական երկրները սահմանափակում են այն ալիքները, ցանցերը, որոնք վտանգներ են պարունակում, շատ ժամանակ ոչ թե քաղաքական, հենց մարդկանց գիտակցության վրա բացասաբար են ազում»,- ասաց Հակոբյանը։

Կիսվել