«The economist»-ը Հայաստանը ճանաչեց տարվա երկիր
Անգլիական «The economist» ամսագիրը, Հայաստանին ճանաչեց տարվա երկիր։ Ահա համառոտ, թե ինչ է գրել հայտնի ամսագիրը մեր երկրի մասին։
«Ահա այն ամենը ինչ պատահել է Հայաստանում։ Նախագահ Սերժ Սարգսյանը իր կառավարման տարիները լրանալուց հետո, իրեն հռչակեց երկրի վարչապետ։ Փողոցներում բողոքի ակցիա բարձրացավ:
Եվ ահա խարիզմատիկ և մորուքավոր նախկին լրագրող և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, բողոքի մեծ ալիք բարձրացրեց ընդեմ իշխանության։ Եվ նոր ընտրություններում նրա նոր կուսակցական դաշինքը հաղթեց քվեների 70% -ը։
Նախկին ռեժիմը այլևս չկա և ոչ ոք չսպանվեց։ Ռուսաստանը միջամտելու որևէ պատճառ չի ունեցել: Հայաստանի հետ Ադրբեջանի տարածքային վեճը չի լուծվել և կարող է նորից բռնկվել: Այնուամենայնիվ, հսկայական և հաճախ չարաշահված ազգը կովկասյան տարածաշրջանում ժողովրդավարության և նորացման հնարավորություն ունի: Այդ իսկ պատճառով Հայաստանն այս տարվա մեր երկիրն է: Shnorhavorum yem!»