Ryanair ընկերությունը նույնպես Երեւանից դեպի Կիպրոս չվերթ է սկսում՝ Պաֆոս քաղաք, մեկ տոմսն արժե 18,5 եվրո․ Փաշինյան

Ryanair ընկերությունը նույնպես Երեւանից դեպի Կիպրոս չվերթ է սկսում՝ Պաֆոս քաղաք, մեկ տոմսն արժե 18,5 եվրո․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Կեսօրին հայտնել էի, որ Wizz Air ավիաընկերությունը ս/թ հունիսի 1-ից շաբաթական երկու չվերթ կիրականացնի Երեւանից Կիպրոսի Լառնակա քաղաք:

Մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ ս/թ հունիսի 1-ից Ryanair ընկերությունը նույնպես Երեւանից դեպի Կիպրոս չվերթ է սկսում՝ Պաֆոս քաղաք:

Այս պահին դեպի Պաֆոս ավիատոմսը արժե 18,5 եվրո, դեպի Լառնակա՝ 40 եվրո»: