Մամուլ

Range Rover մեքենան հեռացնելու գործով ձերբակալվեց Շշի Մելոյի եղբայրը

Range Rover մեքենան հեռացնելու գործով ձերբակալվեց Շշի Մելոյի եղբայրը։ Երեկ Երևան-Սևան ավտոմայրուղու ճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո դեպքից վայրից Range Rover մակնիշի մեքենան հեռացնելու գործով ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։

Քննչական կոմիտեի լրատվության հետ կապերի վարչությունից Bavnews.am-ին հայտնեցին, որ նա ձերբակալվել է արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն օժանդակելու կասկածանքով․ «Ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով»։

Հիշեցնենք, որ պայթյունի արդյունքում վնասված «Ռենջ Ռովեր»-ի վարորդը, պոկելով արգելապատնեշը, փախել էր դեպքի վայրից չենթարկվելով իրավապահների պահանջին, «Ռենջ Ռովերը» հեռացրել էր դեպքի վայրից։

Կիսվել