QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր․ Երևանի քաղաքապետարան
QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր․ Երևանի քաղաքապետարան
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը․
«Տեղեկացնում ենք, որ տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։
Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»։