Porsche-ի հարբած վարորդը ընկել է գետը․ ուղևորը զոհվել է
Porsche-ի հարբած վարորդը ընկել է գետը․ ուղևորը զոհվել է
Սանկտ Պետերբուրգում 33-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլային ազդեցության տակ, կորցրել է Porsche մակնիշի մեքենայի կառավարումը և բախվել ամբարտակի վրա գտնվող արգելապատնեշին, ինչից հետո ավտոմեքենան ընկել է Ֆոնտանկա գետն ու սուզվել։
Մեքենայի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը կարողացել է դուրս գալ և տեղափոխվել է հիվանդանոց՝ տարբեր վնասվածքներով։
Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդուն առաջադրվել է մեղադրանք ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, որն անզգուշությամբ հանգեցրել է մարդու մահվան։
Նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։