Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ կատարող աշխատակցին, ապա բախվել Toyota-ին

Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ կատարող աշխատակցին, ապա բախվել Toyota-ին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Անդրանիկ Դավթյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կանաչապատ գոտու մեջ վրաերթի ենթարկել նշված հատվածում աշխատանքներ կատարող Ճանշինի աշխատակից, Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Ռուբեն Հակոբյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Ա. Դավթյանը վրաերթից հետո դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Վռամ Բեգլարյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենային:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ի դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: