Oդ բարձրանալու ժամանակ ինքնաթիռից թափվել է մի քանի տոննա ոսկի (ֆոտո)
Oդ բարձրանալու ժամանակ ինքնաթիռից թափվել է մի քանի տոննա ոսկի: Յակուտիայից չվերթ իրականացնող բեռնատար ԱՆ-12 ինքնաթիռի օդ բարձրանալու ժամանակ ինքնաթիռից թափվել է թանկարժեք ուղեբեռ:
Խոսքը մի քանի տոննա ոսկու մասին է: Ոսկե ձուլակտորները շաղվել են թռիչքուղու վրա:
Ինքնաթիռիում եղել է 9 տոննա ոսկի, որի արժեքը կազմում է 21,5 միլիարդ ռուբլի:
Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, ոստիկանությունը շրջափակել է Մագան օդանավակայանի տարածքը՝ արգելափակելով մարդկանց տեղաշարժն ու իրականացնելով ուժեղացված ծառայություն: