Շոու-բիզնես

«Նրա հետ աշխատելը, ընկերությունն ու նույն քաղաքում ապրելը մեծագույն հաճույք է»․ Նազենի Հովհաննիսյան

«Նրա հետ աշխատելը, ընկերությունն ու նույն քաղաքում ապրելը մեծագույն հաճույք է»․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջում լուսանկարն է տեղադրել դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ։ Նազենին լուսանկարին կից գրառում է կատարել Մարջանի մասին․

«Իմ սիրուն Մարջանը․․․ ծնվել ենք նույն 1982-ի նույն՝ հուլիսի 9-ին նա, 18-ին՝ ես․․․ Երբ խոսում է, թվում է, թե ինքս ինձ հետ եմ խոսում․ գաղափարակից ընկերներ ենք՝ հազար տարվա:

Մարջանը մեր ժամանակների լավագույն դերասանուհիներից է: Պայծառ, հուզառատ, տարբեր, շատ փխրուն և անասելի կանացի:

Երբ 2008-ին խաղում էինք «Արա Գեղեցիկ ու Շամիրամ»-ը, ես կուլիսներից 2-րդ գործողության սկզբում ուշադիր հետևում էի նրա չքնաղ Նուարդին, որով ոգևորված խուժում էի բեմ`իբրև Շամիրամ, ու առավել ուժգին ցավով զգում Արայի կորուստն ու ողբում նրա մահը: Նուարդն առաքինի, ամուր ու վստահելի մի կերպար էր` ի դեմս Մարջանի:

Հ. Գ. Նրա հետ աշխատելը, ընկերությունն ու պարզապես նույն քաղաքում ապրելը մեծագույն հաճույք է»: 

View this post on Instagram

Իմ սիրուն Մարջանը)) ծնվել ենք նույն 1982- ի նույն` հուլիսի 9- ին նա, 18- ին` ես… երբ խոսում է, թվում է թե ինքս ինձ հետ եմ խոսում ))) գաղափարակից ընկերներ ենք` հազար տարվա: Մարջանը… մեր ժամանակների լավագույն դերասանուհիներից է: Պայծառ, հուզառատ, տարբեր, շատ փխրուն և անասելի կանացի: Երբ 2008- ին խաղում էինք « Արա Գեղեցիկ ու Շամիրամ»-ը, ես կուլիսներից 2- րդ գործողության սկզբում կուլիսներից ուշադիր հետևում էի նրա չքնաղ Նուարդին, որով ոգևորված խուժում էի բեմ`իբրև Շամիրամ, ու առավել ուժգին ցավով զգում Արայի կորուստն ու ողբում նրա մահը: Նուարդն առաքինի, ամուր ու վստահելի մի կերպար էր` ի դեմս Մարջանի: Հ. Գ. Նրա հետ աշխատելը, ընկերությունն ու պարզապես նույն քաղաքում ապրելը մեծագույն հաճույք է: @thepoweroftaste – ի նոր եթերաշրջանում նաև Մարջանի համեղ ներկայությունն ու ծիծաղն ենք վայելելու)) Իսկ որո՞նք են ձե՛ր սիրելի դրվագները նրա կերտած կերպարներից @marjan_avetisyan @nazenihovhannisyan #marjanavetisyan #nazenihovhannisyan #actress #blogger #friends #armenia #n #2019 #fullhouse #poweroftaste #july #borninjuly @shabeeg.official

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on

Կիսվել