Մամուլ

«Nissan Altima»-ն բախվել է «ԶԻԼ 130»-ին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի կամրջի հարևանությամբ բախվել են «Nissan Altima» և «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։

bmw traktor

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը «Nissan»-ի վարորդն է, ով Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Շուշանյանն է։

Մինչ դեպքի վայրում պարեկներն ու ոստիկանները սպասում էին քննչական խմբի ժամանմանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վաղարշապատի բաժնի և հայտնում են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Կիսվեք էջում