NATO-ի 15 ամենաուժեղ բանակները. ո՞րերորդ տեղում է Թուրքիան
NATO-ի 15 ամենաուժեղ բանակները. ո՞րերորդ տեղում է Թուրքիան
Թուրքիայի մերձիշխանական լրատվամիջոցներից «Akşam» օրաթերթի կայքը հրապարակել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական հզորության վարկանիշային աղյուսակը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ տվյալ դասակարգումն ու ցանկը կազմելիս հաշվի են առնվել ՆԱՏՕ-ական երկրների պաշտպանական բյուջեն, զինվորական անձնակազմի թիվը, տեխնոլոգիական զարգացման աստիճանը, աշխատուժը և այլ չափանիշներ։ Ըստ այդմ՝ կազմվել է հյուսիսատլանտյան դաշինքի 15 ամենաուժեղ բանակների ցանկը։
Ստորև ներկայացնում ենք առաջատար հնգյակին։
1. Ա Մ Ն
(Ամերիկայի Միացյալ նահանգներ)
Բնակչության ընդհանուր թիվը՝ 329 մլն 256.465
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 2 մլն 141 900
Առկա աշխատուժը՝ 144 մլն 872.845
Տանկեր՝ 6.287
Զրահամեքենաներ՝ 39.223
Պաշտպանական բյուջեն՝ 716 մլրդ դոլար
2. Ֆրանսիա
Բնակչության ընդհանուր թիվը՝ 67 մլն 364.357
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 388.635
Առկա աշխատուժը՝ 30 մլն 111.868
Տանկեր՝ 406
Զրամեքենաներ՝ 6.300
Պաշտպանական բյուջեն՝ 40.5 մլրդ դոլար
3. Միացյալ Թագավորություն
Բնակչության ընդհանուր թիվը՝ 65 մլն 105.246
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 233.000
Առկա աշխատուժը՝ 29 մլն 948.413
Տանկեր՝ 331
Զրամեքենաներ՝ 4.607
Պաշտպանական բյուջեն՝ 47.5 մլրդ դոլար
4. Թուրքիայի Հանրապետություն
Բնակչության ընդհանուր թիվը՝ 84 մլն 340.239
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 735.000
Առկա աշխատուժը՝ 4 մլն 847.478
Տանկեր՝ 3.200
Զրամեքենաներ՝ 9.500
Պաշտպանական բյուջեն՝ 8.6 մլրդ դոլար
5. Գերմանիա
Բնակչության ընդհանուր թիվը՝ 80 մլն 457.737
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 208.641
Առկա աշխատուժը՝ 37 մլն 010.559
Տանկեր՝ 900
Զրամեքենաներ՝ 8.389
Պաշտպանական բյուջեն՝ 49.1 մլրդ դոլար
Հաջորդ հորիզոնականները զբաղեցնում են Իտալիան, Իսպանիան, Կանադան, Լեհաստանը, Հունաստանը, Չեխիան, Նիդերլանդները, Նորվեգիան և Ռումինիան։ Իսկ 15-րդ տեղում գտնվող Բուլղարիան եզրափակում է վարկանիշային աղյուսակը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է։ Այն միավորում է 30 անդամ երկրների Եվրոպայից ու Հյուսիսային Ամերիկայից: Կենտրոնակայանը գտնվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ ՆԱՏՕ-ն հանձնառու է պաշտպանել իր անդամ երկրներին՝ քաղաքական և ռազմական միջոցներով: