Mercedes մակնիշի միկրոավտոբուսն ընկել է ջրանցքը
Ադրբեջանում Mercedes մակնիշի միկրոավտոբուսն ընկել է ջրանցքը, ինչի հետևանքով տասից ավելի մարդ է վիրավորվել։
APA գործակալության փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է 12 ուղևոր։ 10-ը գտնվում են միջին ծանրության, իսկ երկուսը՝ ծանր վիճակում։ Միկրոավտոբուսում եղել են 23 ուղևոր և վարորդը։
Հաղորդվում է, որ նրանք Եվլախից Շամքիր են մեկնել՝ այնտեղ գտնվող ջերմոցում աշխատելու համար։



