«Mercedes»-ի վարորդը շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի

«Mercedes»-ի վարորդը շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ նոյեմբերի 9-ին, Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սամվել Կ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյուլիքեխվյան փողոցի 25 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 8-ամյա Սամվել Պ-ին։

Վրաերթի ենթարկված երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։