Մամուլ

«Lada Priora»-ն մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Դ.-ն իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոեմքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ դեպի երևան ընթանալիս՝ Վաղարշապատի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Նարեկ Դ.-ն և ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Վահան Կ-ն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիենրը և ըստ քաղաքաիների օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Վիրվորներից Վահան Կ.-ն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանոթյան Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության տեխնիկայի գծով տեսուչ Արմեն Մուրադյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:

Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Վահան Կ.-ն գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը: