Մամուլ

Jeep-ը Կոմիտասում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող քաղաքացուն․ վերջինը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում  Jeep մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ «Աութլեթ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող տղամարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն, և ժամանած բժիշկների խումբը արձանագրել է մահը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, որ մինչ նրանց գալը մեծ խցանում էր առաջացել, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը վերականգնվեց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվում է  վարորդի և մահացածի ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հետևաբար ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։