Շոու-բիզնեսՏեսանյութ

Hayat Project-ի համերգի ժամանակ Նարե Հովհաննիսյանն ընկել է բեմից

Hayat Project-ի համերգի ժամանակ Նարե Հովհաննիսյանն ընկել է բեմից

Գյումրիի Վարդանանց հրապարակում երեկ կայացել է «Hayat Project»-ի բացօթյա համերգը՝ նվիրված բոլոր շրջանավարտներին։

Համերգից հետո խմբի երգչուհի Նարե Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ է վրիպել համերգի ժամանակ հանդիսատեսի աչքից:

«Չգիտեմ համերգի կեսը ոնց եմ երգել էսպես նոկաուտ եղած»,- տեսանյութին կից գրել է երգչուհին:

Նշենք, որ աա 5 տարվա ընթացքում «Hayat Project»-ի առաջին բացօթյա համերգն էր։ Օրն էլ, ըստ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի պատահական չէր ընտրված։ Նպատակ ունեին այսպիսով նաև Մայիսյան հաղթանակների խորհուրդն ու ոգին փոխանցել պատանիներին: