«H1N1 վիրուսով 2 մահվան դեպք ունենք»

«H1N1 վիրուսով 2 մահվան դեպք ունենք»

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ է հայտնել Հայաստանում գրիպի և սուր շնչառական հիվանդությունների հետ կապված իրավիճակից․

«ՀՀ-ում այս պահին դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն։ ՀՀ-ում ավելի շատ շրջանառությունը դիտվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, որը ընթանում է բավականին ծանր, եթե ժամանակին չդիմել բժշկական օգնության, կարող է ընդհուպ բերել մահվան ելքի։

Այս տեսակը առավել շատ խոցում է երեխաներին»,-ասել է մասնագետը՝ հավելելով, որ H1N1 վիրուսով 2 մահվան դեպք է գրանցվել, մահացածները 35 տարեկան են եղել»։

Տեսանյութը ստորև