Մամուլ

Flyone Armenia ընկերության ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Դուբայի օդային տարածք

Flyone Armenia ընկերության ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Դուբայի օդային տարածք

Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ մայիսի 7-ին Դուբայի օդային երթեւեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության Դուբայ-Երեւան չվերթն իրականացնող օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։

Այս մասին հայտարարություն է տարածել FlyOne Armenia ընկերությունը։

«Սոցիալական ցանցում որոշակի արձագանք է ստացել ս․թ․ մայիսի 7-ին FLYONE ARMENIA ընկերության Երեւան-Դուբայ- Երեւան չվերթի՝ Շիրազում վայրէջքը կատարելու վերաբերյալ տեղեկությունը։

Ընկերության ինքնաթիռը ս․թ․ մայիսի 7-ին իրականացրել է Երեւան- Դուբայ- Երեւան չվերթը։

Դեռեւս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթեւեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։

Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչեւ խնդրի պարզաբանումը։

Կանգառի ժամանակ՝ ընկերության օդանավի անձնակազմը ուղեւորներին ապահովել են սնունդով եւ արել հնարավորը ապահովելու ուղեւորների կապը հարազատների հետ։ Մենք շնորհակալ ենք մեր ուղեւորներին՝ համբերատարության ու օդանավի անձնակազմի հետ դրական համագործակցության համար։

Քանի որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեռեւս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, եւ պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքներն պահանջել են փոքր ինչ երկար ժամանակ։

Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո՝ օդանավը շարունակել է թռիչքը եւ վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում»,- ասվում է հայտարարությունում։

Կիսվել