FlyOne-ի Երևան-Քիշնև չվերթը արտակարգ վայրէջք է կատարել. ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվել
FlyOne-ի Երևան-Քիշնև չվերթը արտակարգ վայրէջք է կատարել՝ ինքնաթիռում առաջացած խնդիրների պատճառով։ «Սպուտնիկ Մոլդովա»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել թռիչքից կարճ ժամանակ անց. անձնակազմը որոշել է մոտ երկու ժամ շրջանցել Հայաստանի տարածքը՝ վառելիքը այրելու և այնուհետև ինքնաթիռը անվտանգ վայրէջք կատարելու համար։
Ուղևորների խոսքով՝ նրանցից մի քանիսը բժշկական օգնության կարիք են ունեցել ուժեղ սթրեսի պատճառով։ Ավելի քան 150 մարդ դեռևս սպասում է հետագա գործողությունների վերաբերյալ տեղեկատվության. շատերը բաց են թողել միացման չվերթները և չգիտեն, թե ինչպես վերադառնալ տուն։
Նշվում է, որ FlyOne-ը հաստատել է միջադեպը՝ նշելով, որ «հայտնաբերվել է աննշան անսարքություն» և վայրէջքը կատարվել է անվտանգության ստանդարտ ընթացակարգերին համապատասխան։