Facebook, Instagram և WhatsApp սոցցանցերի աշխատանքում՝ խափանումներ են արձանագրվել

Facebook, Instagram և WhatsApp սոցցանցերի աշխատանքում՝ խափանումներ են արձանագրվել

Աշխարհի բազմաթիվ երկրներում խափանումներ են արձանագրվել Facebook, Instagram և WhatsApp սոցցանցերի աշխատանքում:

Տարբեր երկրներում Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի օգտատերերը դժգոհում են ծառայությունների աշխատանքի լայնածավալ խափանումներից:

Արդեն մոտ մեկ ժամից ավելի է ինչ օգտատերերը չեն կարողանում մուտք գործել Ֆեյսբուքին պատկանող սոց․ ցանցեր։

Խափանման մասին մեծամասամբ հայտնում են ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Կանադայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և այլ երկրներից օգտվողներ:

Ընկերության խոսնակ Էնդի Սթոունը Թվիթերյան իր էջում ներողություն է հայցնում օգտատերերից անհարմարություն պատճառելու համար։ Նա նշում է, որ հստակ չեն կարող ասել, թե ինչքան ժամանակ կպահանջվի վերականգնելու համար։

facebook

«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ խնդիրներ ունեն մեր ծրագրեր մուտք գործելու համար: Մենք աշխատում ենք հնարավորինս արագ իրավիճակը նորմալացնելու համար և ներողություն ենք խնդրում անհանգստության համար»:

Նույն հայտարարությունը կարճ ժամանակ անց տեղադրվել է Facebook-ի Twitter-ի պաշտոնական էջում:

Instagram-ը նույնպես կիսվել է նմանատիպ հաղորդագրությամբ:

«Instagram-ում հիմա օգտատերերը մի փոքր դժվարանում են, և դուք կարող եք խնդիրներ ունենալ դրանց օգտագործման հետ», — գրած է Ինստագրամի պաշտոնական էջում: «Համբերիր մեզ, մենք դրանում ենք»:

WhatsApp-ը Twitter- իր պաշտոնական էջի միջոցով նույնպես կիսվել է հաղորդագրությամբ:

«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ այս պահին խնդիրներ են ունենում WhatsApp-ի հետ:

Մենք աշխատում ենք, որ ամեն ինչ վերադառնա հնարավորինս շուտ, մենք այստեղ կհայտնենք նոր թարմացման մասին», — ասվում է հաղորդագրության մեջ:

«Շնորհակալություն ձեզ համբերության համար»։