Facebook-ը ներողություն է հայցում
Facebook-ը ներողություն է հայցում
Facebook ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել ամբողջ աշխարհում սոցցանցի աշխատանքներում արձանագրված խափանումների պատճառով: Ներողության հայտարարությունը հրապարակվել է ընկերության թուիթերյան էջում:
«Մեզ հայտնի է, որ որոշ մարդիկ խնդիրներ են ունենում մեր ծառայություններից օգտվելիս: Մենք աշխատում ենք, որ հնարավորինս արագ ամեն ինչ կարգի բերենք և ներողություն ենք խնդրում ցանկացած անհարմարության համար»,- ասվում է հայտարարության տեքստում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խափանումներ կան Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքում: