Մամուլ

Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին Հայաստանում են

Լեգենդար Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին Հայաստանում են տոնելու Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը:

Նշենք այս խորագրով բարեգործական համերգը կայացել է 1989 թվականին Լոնդոնում ի աջակցություն 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածների։

Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դիի խոսքով ինքն էլ է դժվարությամբ հավատում այն բանին, որ բարեգործական ծրագիրն արդեն 30 տարեկան է․ «Թեև 30 տարի առաջ էր, բայց Իէնն ու Այոմին հրաշալի տեսք ունեն և իրենց ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այս տարիների ընթացքում ոչ միայն օժանդակել են, այլև եկել են ու շարունակում են այցելել Հայաստան, որպեսզի իրենց աչքերով տեսնեն, թե ինչով կարող են օգտակար լինել։ Պետք է ընդունենք, որ նրանք երկուսն էլ ջանք չեն խնայել և մեծ օժանդակություն են բերել Գյումրիի այդ դպրոցի կայացմանը։  Արային և իր թիմին շնորհակալ եմ միջոցառումները կազմակերպելու համար»։

Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը հիշեց իր զգացողությունները, երբ առաջին անգամ այդ դեպքերից հետո Հայաստանում հանդես է եկել համերգով։

rok erashitner 3 1

«Շատ ազդեցիկ պատկերներ կային բնական այդ աղետից։ Հիշում եմ մի հրապարակում, որտեղ ծեր կինը  բռնել էր լուսանակար և այնտեղ պատկերված էր իր գերդատանը՝ բաղկացած 28 անդամից և նրանցից միայն ինքն էր մնացել ողջ։  Երբ ես զրուցում էի մի տղամարդու հետ, նա ասաց, որ երաժշտությունն էլ է լռել։ Մենք կարծում էինք, որ ժամանակը կարող է դարմանել և մտածեցինք, որ  երաժշտությունը լավագույն  միջոցն է վերակենդանացնելու աղետի գոտին ու այդպես էլ եղավ։  Մենք միացանք գյումրիի վերականգնամ  աշխատանքներին։ Համերգից հետո էլ, արդեն հանդերձարանում, ինձ ասացին, որ տեսքս այն չէ ու ես անգամ արտասվել եմ, որովհետև շատ էի տպավորվել»,- ասաց Իէն Գիլանը։  

Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, ով այս նախագծի կողքին է արդեն 10 տարի, ասաց․ «Իէնն ինձանից երկար է այս ամենիշում ներգարվված, որովհետև ես 10 տարի է, ինչ միացել եմ նախաձեռնությանը։ Ակնկալում եմ, որ իմ աչքով տեսնեմ այդ դպրոցը և շարունակելու ենք այս ամենն անել այնքան, որքան կկարողանանք»։

Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին անդրադառնալով միջոցառումների շարքին ասաց․ «Այսօր Արամ Խաչատյան համերգասրահում տեղի կունենա միջոցառում, որի շրջանակներում կպատմեն նախաձեռնության ընթացքի ու անցած տարիների պատմության մասին։ Նշեմ, որ տոմսեր չեն մնացել, ինչ էլ վկայում է այն մասին, թե մարդիկ որքանով են կարևորում այս ամենը։ Ավելի ուշ մեկնարկելու ենք համացանցային մի նոր էջ, որտեղ կլինեն երբևիցէ չհրապարակված ձայներիզներ ու տեսանյութեր։

rok erashitner 2

Աշխարհով մեկ Smoke On The Water երգը կվերաթողարկվի և դրա եկամուտները կտրամադրեն Գյումրու երաժշտական դպրոցին, որպեսզի համալրվեն երաժշտական գործիքները։ Եվ թողարկվելու է մի նոր ալբոմ, որը ոչ թե ռոք երաժշտություն է պարունակելու, այլ հայկական»։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել