Covid-19 տասնյակ հազարավոր թեստեր կրկնակի են հաշվարկվել

Կիսվիր ընկերներիդ հետ

Covid-19 տասնյակ հազարավոր թեստեր կրկնակի են հաշվարկվել

Հրայր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։

«Տարածում ենք․․․

Ասեմ ու սպսենք դավադրության տեսությամբ բոլոր, անգամ պաշտոնական տեղեկությունները հերքողների հերթական վայրահաչոցներին․․․

Covid-19 տասնյակ հազարավոր թեստեր կրկնակի են հաշվարկվել Բրիտանիայի Կառավարության պաշտոնական կայքում, խոստովանել են հանրային առողջապահության ոլորտի պաշտոնյաները:

Ախտորոշիչ թեստերը, որոնք ներառում են նույն հիվանդից թուք և քթի նմուշներ վերցնելը, հաշվարկվում են որպես երկու թեստ, ոչ թե մեկ:

Անգլիայի Առողջապահության և սոցիալական պաշտպանության և հանրային առողջության վարչությունը հաստատեց կրկնակի հաշվարկը:

Սա արհեստականորեն, մախինացիայի միջոցով մեծացնում է ամեն օր հաղորդվող ախտորոշման թեստերի թվի ավելի քան 20 տոկոսով:

Կառավարության տվյալներով, համաճարակի մեկնարկից ի վեր իրականում թեստավորված մարդկանց թվից գրեթե 350,000 թեստ ավել է գրանցվել:

Հասկանում ենք չէ՞, որ եթե պաշտոնապես 350 000 են հայտարարել, ապա առնվազն կրկնակի անգամ ավել են գրանցել․․․սա անփոփոխ կանոն է խաբեբա իշխանությունների համար)։

Անհամապատասխանությունը մեծ մասամբ բացատրվում է նույն անձի համար երկու անգամ թքի և քթի նմուշներ հաշվելու պրակտիկայով:

Անգլիայի Հանրային Առողջապահությունը /Public Health England/ վերահսկում է հիվանդանոցում ծանր հիվանդություն ունեցող հիվանդների, ինչպես նաև հիմնական կարևորագույն աշխատողների թեստերը:

Թեստը ներառում է բերանից և քթից, ինչպես նաև թքի նմուշ: Չնայած երկուսն էլ վերցված են նույն հիվանդից, Կառավարությունն իր ամենօրյա տվյալներով հաշվում է երկու անգամ՝ գրեթե 350,000 թեստ ավել է գրանցելով․․․

Կառավարությունը առաջին անգամ չէ, որ բռնվում է թեստերի տվյալների կեղծման գործում: Անցյալ ամիս կառավորությունը մեղադրվեց այն բանի համար, որ այն ներառել էր հազարավոր տնային փորձարկումներ, որոնք իրականում դեռ տեղի չէին ունեցել․․․Նպատակը օրական 100,000 թեստի արդյունք ունենալն էր․․․

Պատգամավոր Ջոն Էշվորթը՝ Լաբուրի ստվերային առողջության հարցերով քարտուղարը /Labour’s Shadow Health Secretary/, ասել է.

-Թվում է, թե նրանք դասեր չեն քաղել: Մեզ պետք է բացարձակ թափանցիկությոան հասնենք այդ թվերի ներկայացման գործում»»: